2018 թվականի 7 ամիսների ընթացքում Վրաստանից արտահանվող ապրանքների շարքում առաջատարներն են պղնձի հանքաքարերն ու խտանյութերը, ֆեռոհամաձուլվածքները և մարդատար ավտոմեքենաները:

Ըստ «Սաքստատի» տվյալների` 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին արտահանման գլխավոր երեք ապրանքատեսակները հետևյալն են.

Պղնձի հանքաքարերն ու կոնցենտրատները` 278.1 մլն դոլար, որը կազմում է Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 19.1%-ը:
Ֆեռոհամաձուլվածքներ` 205,9 մլն դոլար, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 14,2%-ը:
Ավտոմեքենաների վերամշակում` 203.1 մլն դոլար, ընդհանուր արտահանման 14.0%-ը:

Այդ ժամանակաշրջանում Վրաստանի ամենամեծ արտահանման շուկաները Ադրբեջանն է` 251.8 մլն դոլար, Ռուսաստանը` 240.8 մլն դոլար, Թուրքիան` 172.6 մլն դոլար:

2018 թվականի հունվար-հուլիսին Վրաստանի արտահանման առաջին եռյակում է Թուրքիան` 828.2 միլիոն դոլար, Ռուսաստանը` 520.0 միլիոն դոլար, Չինաստանը` 505.5 միլիոն դոլար:

Այսպիսով, Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերներն են Թուրքիան` 1 000,8 մլն դոլար շրջանառությամբ, Ռուսաստանը` 760,9 մլն դոլար, Չինաստանը` 611,7 մլն դոլար: