Երեկ Եվրախորհրդարանում ստորագրել են կանոնակարգ Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացման հարցի վերաբերյալ, Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այս առիթով Բրյուսելից շնորհավորեց Վրաստանի քաղաքացիներին և ասաց, որ դա եվրաինտեգրման նշանակալի քայլ է:
Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է գործընթացը վերջին ընթացակարգերի մասին, և նշել, որ Վրաստանի քաղաքացիները մարտի 28-ից կկարողանան մեկնել ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրի:
«Սա արդեն հաստատված պաշտոնական տեղեկատվություն է, մարտի 8-ին թարմացված կանոնակարգը կհրապարակվի պաշտոնական տեղեկագրում, մարտի 28-ին` ուժի մեջ կմտնի, իսկ հետո, արդեն բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագրեր, կկարողանան այցելել ԵՄ կարճատև այցով, կկարողանան կատարել այդ այցը», – հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն:
Լրագրողներին տված հարցազրույցում նախարարը խոսել է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին կարևոր առաջընթացի և շոշափելի արդյունքների մասին: Նա նաև նշել է, որ երկրի վերջնական նպատակը եվրոպական ընտանիքում լիիրավ անդամակցությունն է: Կանոնակարգի վերջնական փոփոխությունը, որը ենթադրում է Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի ԵՄ անդամ 22 երկրներ, 4 ոչ-անդամ երկրներ և 4 Շենգենի թեկնածու երկրներ այցելելու հնարավորություն, ԵՄ-ի խորհուրդը հաստատել է փետրվարի 27-ին: