Ավելացնելով ևս 2 միավոր՝ Վրաստանը կաշառակերության վարկանիշում անցյալ տարվանից 58 միավոր ունի:
Կաշառակերության վարկանիշում, որը կազմում է «Transparency International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ Վրաստանը տարածաշրջանում լավագույն ցուցանիշ ունեցողն է համարվում: Վրաստանը 58 միավորով զբաղեցնում է 41 հորիզոնականը՝ ուսումնասիրված 180 երկրների շարքում, որքան ավելի շատ միավորներ, այդքան ավելի քիչ է կաշառակերության ընկալումը:
2018 թ. զեկույցում կան բացասական մեկնաբանություններ:
Հարցման համաձայն, խաղաղ բնակչության 36 տոկոսը համարում է, որ պետական պաշտոնյաները իրենց իշխանությամբ չարաշահում են՝ անձնական շահի համար: Այս թիվն աճել է՝ համեմատած 2013 թվականի 12 տոկոսի հետ:
Նկատվում են քաղաքականության միջամտությունը դատական համակարգի մեջ՝ կաշառակերություն, պետական հովանավորությամբ հարձակումներ քաղաքացիական հասարակության վրա: Դիտարկվում է նաեւ, որ Վրաստանը չի կարողացել անկախ մարմիններ ստեղծել, որոնք կստանձնեն կոռուպցիայի եւ կառավարության ապօրինի գործողությունների հետաքննության մանդատը:
Կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը կրկին կշարունակվի արգելակվել, եթե կառավարությունը անմիջական քայլեր չձեռնարկի քաղաքացիական հասարակության ապահովման համար, ներառյալ, քաղաքական կյանքում մասնակցությունը եւ հասարակական վերահսկողությունը:
Վրաստանի հարեւան երկրներն ունեն հետեւյալ իրավիճակը. Թուրքիան՝ 41 միավորով զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը, Հայաստանը 35 միավորով զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը, Ուկրաինան` 32 միավորով զբաղեցնում է 120-րդ հորիզոնականը, Ռուսաստանը` 28 միավորով 138-րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 25 միավոր եւ 152-րդ հորիզոնական, իսկ ԱՊՀ երկրներից վերջին հորիզոնականը զբաղեցրած Թուրքմենստանը՝ 20 միավոր: Աշխարհում ամենավատ ցուցանիշները՝ Հարավային Սուդանում և Սիրիայում են` 13 միավոր, նաև Սոմալիում` 10 միավոր:
Ըստ «Transparency International»-ի 2018 թ. արդյունքների, առավել ոչ կոռումպացված երկրներ են ճանաչվել՝ Դանիան եւ Նոր Զելանդիան՝ 88 եւ 87 միավորներով:
Եվրոպական շատ երկրներ Transparency-ի վարկանիշում ստացել են ավելի քան 60 միավոր: Եթե երկիրը 30 միավորից պակաս է ստացել, ապա վարկանիշի ցուցնիշների համաձայն, դա մատնանշում է, որ այնտեղ տիրում է ավտորիտար ռեժիմ, ինչպես նաև արդար եւ թափանցիկ ընտրությունների բացակայությունը, պետական ինստիտուտների չզարգացվածությունը , բնակչության քաղաքական իրավունքների բացակայությունը, օրինակ, բողոքի իրավունքը, ինչպես նաև երկրում արդար դատական համակարգի բացակայությունը: