Մոտ 600 փոքր և միջին ձեռնարկատեր, որոնք ձեռնարկատիրական գործունեության համար մունիցիպալիտետին պատկանող հողամաս են վարձակալել քաղաքապետարանից, երեք ամսով ազատվում են վարձավճարից, – այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ինչպես նշել է Կալաձեն՝ Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակում է միջոցներ ձեռնարկել, կորոնավիրուսի տարածումից բնակչությանը պաշտպանելու և ստեղծված իրավիճակում ձեռնարկատերերի վիճակը հնարավորինս թեթևացնելու նպատակով:
Մայրաքաղաքի քաղաքապետը բնակչությանը ևս մեկ անգամ կոչ է անում առավելագույն ճշգրտությամբ կատարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և երկրի համապատասխան գերատեսչությունների կողմից տրված հանձնարականները:
«Կարևոր է, որ պաշտպանենք անձնական հիգիենայի կանոնները, մարդկանց հետ հաղորդակցության ժամանակ անհրաժեշտ հեռավորություն պահպանենք, առանց անհետաձգելի անհրաժեշտության, դուրս չգանք, մնանք տանը, հատկապես խուսափենք հասարակական վայրերից», – հայտարարել է Կախա Կալաձեն: