Մարտի 17-ին, կառավարության ադմինիստրացիայում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ղեկավարության ներքո կայացավ ՆԱՏՕ-Վրաստան և ԵՄ ինտեգրման համակարգման պետական հանձնաժողովների համատեղ նիստը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռքբերումները, որոնք առկա են ԵՄ և ՆԱՏՕ ինտեգրման գործընթացի շրջանակներում, ինչպես նաև ապագայի ծրագրերը: Հանձնաժողովը հավանություն է տվել Վրաստանի 2017թ.-ի ազգային ծրագիրը, որը մշակվել է ՆԱՏՕ-ի փորձագետների խորհուրդները հաշվի առնելով, և պետական մարմինների հետ համագործակցելով:
Հանդիպման ընթացքում հավանություն է տրվել նաև կառավարության կողմից Վրաստանի Եվրամիություն և ՆԱՏՕ 2017-2020թթ.-ին անդամակցության հաղորդակցության ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ եվրոպական կողմը դրական է գնահատել Վրաստանում իրականացվող բարեփոխումները:
Լուսինե Աստոյան