Ընթացիկ տարում Վրաստանում միջազգային ֆինանսական կառույցների աջակցությամբ 8 ճանապարհային ծրագիր է իրականացվում։ Ընդհանուր առմամբ, այս ճանապարհների կառուցման վրա դոնոր կազմակերպությունները ծախսում են 2 711 233 600 լարի։

Երկրում ճանապարհային ծրագրերն իրականացվում են հետևյալ միջազգային ֆինանսական կառույցների կողմից՝ Համաշխարհային բանկ (ՀԲ), Եվրոպական ներդրումային բանկ (ԵՆԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ), Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) և Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկ (ԱԵՆԲ):

Ըստ BusinessPressNews-ի գրությանն ի պատասխան Ճանապարհային վարչության տրամադրած տեղեկատվության՝ դոնորների ֆինանսական աջակցությամբ այս տարի հանրապետությունում ընթանում է հետևյալ ճանապարհների շինարարությունը.

  • E-60 Զեմո Օսիաուրի-Չումաթելեթի ավտոմայրուղու շինարարությունը կմ7+700-կմ14+060, լոտ 2 – 264,992,500 լարի (ՀԲ),
  • E-60 մայրուղու Չումաթելեթի-Խևի հատվածի շինարարությունը՝ 329,882,800 լարի (ՀԲ/ ԵՆԲ),
  • Սամտրեդիա-Գրիգոլեթի ճանապարհահատվածի կմ30+000 – կմ42+000 (Լոտ III) ՝ 324,600,300 լարի (ԵՆԲ),
  • Գրիգոլեթի-Քոբուլեթի շրջանցիկ E-70 կմ00+000՝ կմ4+000 ճանապարհի կառուցում (Նշում. կմ11-ում շինարարական աշխատանքներն ավարտվել են և բաց են երթևեկության համար, մնացել են ճանապարհի կմ3-ում շինարարական աշխատանքները)՝ 228,721,600 լարի (ԵՆԲ),
  • Քվեշեթի-Կոբի մայրուղու կառուցում (թունել 9 կմ, հատված 1)՝ 909,024,300 լարի (ԱԶԲ/ՎԶԵԲ),
  • Քվեշեթի-Կոբի մայրուղու կառուցում (մուտքի ճանապարհ, հատված 2)՝ 316,370,800 լարի (ԱԶԲ),
  • Փոթիում կամրջի և մուտքի ճանապարհների կառուցում՝ 60,86 5,600 լարի (ԱԶԲ),
  • Միջազգային ճանապարհի (S-5) Սագարեջո-Բադիաուրի կմ35+500-կմ52+540 (Լոտ 3) Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի (Ադրբեջանի Հանրապետության հետ սահման) հատվածի շինարարությունը՝ 276,775,700 լարի (ՀԲ):