Սկսվել են Բավրա-Կարտիկամ-Աբուլ 535 մ երկարությամբ ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Ճանապարհի հիմնական մասը վերանորոգվել էր 2019 թվականին:

Այս տարի Բավրա-Կարտիկամ-Աբուլ ճանապարհի մնացած հատվածը ասֆալտապատելու համար մունիցիպալիտետը հատկացրել է 434 630 լարի: Ճանապարհն այս փուլում հարթեցվում է գրեյդերով և կառուցվում են փորվածքներ:

Բավրա-Կարտիկամ ճանապարհն ասֆալտապատվել է 2019 թ.-ին: Ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել է «Արալի» ընկերությունը: Ըստ նախագծի պետք է ասֆալտապատվեր 2500 մետր ճանապարհ, սակայն ասֆալտապատվել է միայն 2000 մետր: Կարտիկամ գյուղի բնակիչները դժգոհ էին, որ ասֆալտապատումը չեն հասցրել մինչև գյուղի ծիսակարությունների տուն:

1

Մունիցիպալիտետը 2000 մ ճանապարհի ասֆալտապատման համար հատկացրել էր 1 048 150 լարի, բայց «Արալի» ընկերությունը աշխատանքներն իրականացրել է 1 006 224 լարիի չափով:

Այս տարի, չորրորդ փորձից հետո՝ 535 մետր երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման տենդերը կայացել է: Վերջին անգամ տենդերը հայտարարվել էր 2020 թվականի մարտի 23-ին: Տենդերին մասնակցել և այն շահել է «Արալի» ընկերությունը՝ 400 000 լարիի չափով:

Ըստ ընկերության աշխատակիցների՝ այս փուլում անցկացվում են ջրահեռացման գծերը, մի քանի օրից էլ կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները: