նորություններ 6 Փետրվարի, 2024 • Իրավիճակն Ախալքալաքի մունիցիպալիտետի ներքին ճանապարհներին

Ախալքալաքի գյուղեր տանող բոլոր ներքին ճանապարհները կամ փակ են, կամ դժվարանանցանելի։ Ինչպես հայտնում են Ախալքալաքի քաղաքապետարանից՝ իրենց անընդհատ ծանուցում են ճանապարհների անանցանելիության մասին։

Փակ են Ազավրեթ, Չունչխա, Կարծախ, Աբուլ և շատ այլ ուղղություններ։ Ըստ քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արմեն Մղդեսյանի՝ կան ճանապարհներ, որտեղ հնարավոր է վարել միայն բարձր անցանելիությամբ մեքենաներով (ջիպերով), կան ճանապարհներ, որտեղ հիմնականում անհնար է կամ շատ դժվար է անցնել։ Քաղաքապետարանը խորհուրդ է տալիս թեթև մարդատար ավտոմեքենաներով տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Այս պահի դրությամբ ճանապարհները ձյունից մաքրելու համար տարբեր ուղղություններով աշխատում է 3 գրեյդեր, երկու K700 և մեկ խոշոր ձնահավաք տեխնիկա։

«Չնայած մենք անընդհատ մաքրում ենք, բայց իմաստ չունի, այսօր քաղաքի ճանապարհները մաքրվել են, բայց արդեն նորից լցվել են ձյունով: Մինչև եղանակը չհանդարտվի, այս խնդիրը լինելու է»,- ասում է Արմեն Մղդեսյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝