Ախալցիխե-Նինոծմինդա 90-ից 112 կմ ճանապարհը (այսինքն Նինոծմինդայից մինչև Հայաստանի սահմանն ընկած ճանապարհահատվածը), բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ըստ Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության, մաքրման աշխատանքներից հետո, երթևեկությունը Նինոծմինդա Հայաստան ճանապարհին վերականգնվել է: Առավոտյան այս ճանապարհին գործում էր սահմանափակումներ՝ արգելված էր բեռնատար մեքենաների երթևեկությունը, սակայն այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: