Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչները բողոքելու պատճառներ ունեն. միշտ դժվարանցանելի ճանապարհներ, ինչը բացասական է ազդում գյուղատնտեսական ապրանքի իրացման վրա, ժամանակավոր կամ լրիվ բացակայող ջրամատակարարում, հասարակական տրանսպորտի բացակայություն…
Դադեշ գյուղը 200 տնտեսություն ունի և մարդկանց հիմնական ապրուստի միջոցը անասնապահությունն ու հողագործությունն է, սակայն շղթայական խնդիրները դժվարացնում են բերքի վաճառքը։ Ամենակարևորը ճանապարհի խնդիրն է, որն առկա է անկախ եղանակային պայմաններից:
Գյուղացիների համար ոչ պակաս կարևոր խնդիր է նաև ջրի բացակայությունը, որը զգալի է դառնում հատկապես ձմռան ամիսներին, երբ բնակիչների տներում լավագույն դեպքում ջուր լինում է օրվա մեջ 3 ժամ, հաճախ այն սառում է:
Գյուղում զգացվում է նաև երթուղային տրանսպորտի պահանջարկ: Գյուղի խնդիրները անվերջանալի են թվում:
Ջուլիտեա Տոնականյան