Այս գյուղում կա ընդամենը 25 տնտեսություն, դպրոցում ընդամենը 22 աշակերտ, նրանք ովքեր չկարողացան դիմանալ, մեկնեցին, իսկ մնացողներն ապրում են բարելավման հույսով:

Ձյունածածկ ճանապարհն այս անգամ մեզ հասցրեց Ախալքալաքի շրջանի հեռավոր Քարսեփ գյուղ: Քարսեփ տանող ճանապարհն անցնում է հայ-վրացական Հոկամ գյուղով: Այս երկու գյուղերին միավորում են երկու ընդհանուր խնդիր` գազի և ճանապարհների բացակայությունը:

doroga

Փոքր անտառային մասիվը փակում է գյուղը: Ձմռանը գյուղը դժվար հասանելի է, մարդկանց միշտ սպառնում է ձյան պատճառով ճանապարհին մնալու վտանգը: Հեռվից տեսանելի է ծխնելույզներից բարձրացող ծուխը: Այստեղ շատ հանգիստ է, և միայն երբեմն լռությունը խախտում է շների հաչոցը:

xoz

Karcep

peizaj

kashka

Քարսեփում կա մոտ 25 օջախ, որոնցից որոշ ընտանիքներ ուղղակի տեղափոխվել են հարևան Ազմանա, որտեղ կառուցվել են լեռնային Աջարիայից էկո-միգրանտների համար տներ, սակայն Աջարիայից մի քանիսը որոշել են տեղափոխվել Վրաստանի խիստ «Սիբիր», այդ տները զբաղեցել են տեղափոխված քարսեփցիները:

Karcep peizaj 1

karcep peizaj

Քարսեփում ապրում են անասնապահությամբ, այս գյուղից Ռուսաստան են մեկնում գումար վաստակելու համար: Ըստ Քարսեփի բնակիչների, նման պայմաններում շատ դժվար է ապրել:

«Լիներ գազ և ճանապարհ, դա կհեշտացներ մեր կյանքը», – ասում են գյուղի ակումբում հավաքված քարսեփցի երիտասարդները: Երիտասարդների համար այստեղ կա միայն մեկ զբաղմունք, ակումբի շենքում խոսակցությունները, որտեղ բեմի վրա կանգնած է «հոգնած» տոնածառը, մի փոքր հեռու վառարանը և բիլյարդի սեղանը, որի վրա դեռ երևում են Ամանորյա տոների հետքերը:

karcep klub

klub

pechka

bilyard

Գյուղի երիտասարդների համար իսկապես դժվար է, այստեղ բացի գազից և ճանապարհի խնդրից արդիական է ևս մեկ խնդիր: Երիտասարդները չեն կարողանում գտնել հարսնացուներ: Գյուղի աղջիկները քիչ են, և բոլորը կամ ամուսնացած են, կամ դպրոցում են սովորում:

deti

malchik

Գյուղի դպրոցը փոքր է, այստեղ ընդամենը 22 աշակերտ է սովորում: Քարսեփի 10, 11, 12-րդ դասարանցիները գնում են Հոկամ` հարևան գյուղի դպրոց: Կան դասարաններ, որտեղ ընդհանրապես աշակերտներ չկան, կան որտեղ սովորում է միայն մեկ աշակերտ: Դպրոցի կողքին է Քարսեփի տեսարժան վայրը` եկեղեցու հնագույն ավերակները: Քարսեփցիները պատմում են լեգենդ մի քարի մասին, ըստ որի, եկեղեցու կողքին գտնվող ղոչ-քարը պտղատու է: Եթե հղի կինը նստի այս քարի հետևը կծնվի աղջիկ, եթե առջևը` տղա:

svyatina

xoch qar

Karcep choler

Քրիստինե Մարաբյան