Ինչպես ասում են, ամեն ավարտ նոր սկիզբ է։ Ահա, այս տարին ևս մոտենում է ավարտին։

Նոր տարին բոլորիս համար ոչ միայն ամենասիրված ու ամենասպասված, այլև ամենահին տոնն է: Չնայած այն տարբեր ազգեր տարբեր կերպ են նշում, սակայն Ամանորի խորհուրդն ամենուր նույնն է` այն ավետում է նորի սկիզբը, իսկ հին տարին իր հետ տանում է անցանկալին ու անհաջողությունը:

Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է բարեմաղթանքներ հղել։ Jnews-ն այս տարի ներկայացնում է մունիցիպալիտետի հասարակ բնակիչների բարեմաղթանքները․

Ng55

«Թող 2025 թվականը լինի կայունության, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի։ Նոր տարին բոլորիս համար ոչ միայն ամենասիրված ու ամենասպասված, այլև ավանդական ու ընտանեկան տոն է: Մաղթում եմ խաղաղություն և համերաշխություն», – իր ամանորյա բաեմաղթանքն այսպես ձևակերպեց Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչ Գրիշա Վարդանյանը։

«Ցանկանում եմ, տարին լավ սկսել, քանի որ ինչպես սկսեք այն, այնպես էլ կշարունակվի։ Ինչ չեք հասցրել անել 2024-ում, կանեք 2025-ում։ Չհուսահատվեք և չհիասթափվեք։ Կյանքը շարունակվում է, ամեն ինչ առջևում է»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչ Արմեն Ափոյանը:

HN1

«2024 թվականը նշանավորվեց իրադարձություններով լի ու բուռն ընթացքով։ Տարին ամփոփելիս կարևոր է հայացք նետել անցած ուղղուն, համեմատել մեզ մեր նախկին “ես”-ի հետ և հասկանալ, թե որքան ենք փոխվել ու կատարելագործվել։ 2024-ը դժվար ու մարտահրավերներով լի տարի էր կյանքի բոլոր ոլորտներում, բայց այն նաև մեզ շատ բան սովորեցրեց։ Սովորեցրեց շնորհակալ լինել՝ թե ունեցածի, և թե չունեցածի համար, գնահատել խաղաղությունը և պահել հույսը նույնիսկ ամենաբարդ պահերին։ 2025-ին ցանկանում եմ մարդկանց մաղթել ավելի բարի լինել, պահել ու պահպանել իրենց սրտերում ամենալուսավոր ու բարի մարդկային արժեքները»,- ասաց Ախալքալաքի բնակիչ Վարդուհի Հովսեփյանը:

«Թող 2025 թվականը սկիզբ դնի ձեր ամենանվիրական երազանքների իրականացմանը, իր հետ բերի շատ ուրախ պահեր, վառ տպավորություններ և նոր հնարավորություններ։ Մաղթում եմ, որ ձեր տանը լինի խինդ ու ծիծաղ, հոգիներում տիրի ջերմություն ու խաղաղություն, իսկ ձեր սրտում՝ սեր և բարություն: Համոզված եղեք, այս նոր տարին իր հետ ամենաքիչը 365 նոր հնարավորություն և ժպտալու առիթ է բերելու։ Ձեր մեջ հեքիաթ ունեցեք, հավատացեք Աստծուն և հրաշքներին ու ձեր կյանքը կվերածվի հրաշքի»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակի Վարդուհի Կուրղինյանը։

NT2

«2025 թվականը լինի երջանկության, միասնության, առողջության, խաղաղության տարի։ Աշխարհը լինի խաղաղ ու միբան։ Հատուկ շնորհավորանքներս սահմանապահներին, զինվորներին, ուսուցիչներին, բժիշկներին, վար ու ցանքս անողներին բերք ու բարիք ստեղծողներին», – իր ամանորյա բաեմաղթանքն այսպես ձևակերպեց Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչ Արտյոմ Կոբելյանը։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Jnews-ը միանում է ամանորյա բարեմաղթանքներին

Ամենայն բարիք Մեզ բոլորիս գալիք 2025 թվականին