Այսօր Վրաստանի Ազգային բանկի լարիի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքը նվազել է: Բայց 100 ռուբլին կրկին պաշտոնապես 5 լարիից ավելի արժե, իսկ դոլարը նվազել է մինչև 2,8598 լարի։ Ախալքալաքում դոլարի փոխարժեքը մնում է նույն մակարդակի վրա, ռուբլին էժանացել է:
Մայիսի 14-ից մինչև մայիսի 19-ը ռուբլու փոխարժեքն ընկավ, սակայն մայիսի 19-ից, այն սկսեց աճել և մինչ այժմ բարձրացել է մինչև 2022 թվականի ամենաբարձր մակարդակին։ Վրաստանում դոլարի գինը սկսել է նվազել մայիսի 6-ից։ Այսօր դոլարը գրանցել է 2022 թվականի ամենացածր ցուցանիշը։
Վրաստանի ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը մայիսի 26-ին
1 դոլար՝ 2.8598 լարի
1 եվրո՝ 3.0488 լարի
100 ռուբլի՝ 5.0012 լարի
Արտարժույթի փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում մայիսի 26-ին
100 դոլարը վաճառվում է 285 լարիով, գնվում՝ 287 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 43 լարիով, գնվում՝ 45 լարիով
100 եվրոն վաճառվում է 303 լարիով, գնվում՝ 305 լարիով