Վրաստանի կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի անդամակցությունը՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (EQAR) պաշտոնապես դադարեցվել է:
Որոշումը հրապարակված է ասոցիացիայի կայքում։
Փորձագետների կարծիքով, Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների համար EQAR գրանցման չեղարկումը նշանակում է.
Վրաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգն այլևս չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, ինչը բացասաբար կանդրադառնա Վրաստանի կրթական համակարգի, նրա նկատմամբ վստահության և երկրի միջազգային հեղինակության վրա:
Վրաստանի ԲՈՒՀ-երի կողմից իրականացվող կրթական ծրագրերի որակի հուսալիությունը կասկածի տակ կդրվի, իսկ արտերկրում ուսանողների և շրջանավարտների կրեդիտների ու դիպլոմների ճանաչումը խնդրահարույց կդառնա, հատկապես՝ Եվրամիության և Բոլոնիայի գործընթացի անդամ երկրներում/Միացյալ Եվրոպական կրթական տարածքում:
Վտանգված կլինեն Վրաստանի ԲՈՒՀ-երի կողմից իրականացվող և՛ ընթացիկ, և՛ նախատեսվող համատեղ միջազգային կրթական ծրագրերը, որոնք շրջանավարտներին, այսպես ասած՝ կրկնակի գիտական աստիճան են շնորհում:
Բարձրագույն կրթության միջազգայնացման, այդ թվում՝ միջազգային շարժունակության և համագործակցության այլ տեսակների, ինչպես նաև միջազգային ուսանողների ներգրավման ցուցանիշները կտրուկ կվատթարանա։ Սա բացասաբար կանդրադառնա ինչպես ուսուցման որակի, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունների եկամուտների վրա։
ENQA-ի անդամակցության և EQAR գրանցման կորուստը կարող է հանգեցնել նաև Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) որակի զարգացման ազգային կենտրոնի ճանաչման կորստի, ինչը կհանգեցնի միջազգային մակարդակով Վրաստանում ստացած բժշկական կրթության ճանաչման խնդրի:
Այս թեմայով կարդացեք նաև