Վաղվանից մեկնարկվող ուսումնական պրոցեսը Ախալքալաքի շրջանի դպրոցներում նույնպես կանցկացվի խառը ձևով։ Կայացվել է որոշում, որ քաղաքի դպրոցներում դասապրոցեսը պետք է սկսվի հեռակա կարգով՝ մինչև փետրվարի 1-ը, իսկ գյուղերում՝ դասասենյակներում։
Հունվարի 18-ին, Վրաստանում մեկնարկում է 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Այս կիսամյակը կսկսվի համաձայն կրթության նախարարի նոյեմբերի 27-ի հրամանագրի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սկզբնական որոշման համաձայն մեծ քաղաքներում ուսումնական պրոցեսը վերսկսվելու է հեռակա կարգով: Առցանց ուսուցումը կսկսվի նաև Աջարիայի տարածքում գործող ուսումնական հաստատություններում:
Ինչ վերաբերում է Վրաստանի բոլոր մյուս հանրակրթարաններին, ապա ուսումնական գործընթացը պետք է սկսվեր դասասենյակներում, սակայն կորոնավարակով պայմանավորված վաղվանից Ախալքալաք քաղաքի դպրոցներում մինչև փետրվարի 1-ը դասընթացները կվարվեն հեռավար կարգով, իսկ գյուղերի դպրոցներում՝ դասասենյակներում։
Ինչպես տեղեկացանք Ախալքալաքի ռեսուրս կենտրոնից՝ այս իրավիճակը նույնպես փոփոխական է, եթե որևիցե մի դպրոցում հասատվի կորոնավարակի դեպք, ապա դպրոցը կանցնի հեռավար ուսուցման, ըստ Ախալքալաքի առողջապահական կենտրոնի կողմից տրված հրահանգի։