Հաշվի առնելով տնօրենների թեստավորման բողոքարկման արդյունքները, երկարաձգվել է հանրակրթական դպրոցի տնօրենի թեկնածուների հարցազրույցների ժամանակացույցը։
Նոր ժամանակացույցի համաձայն՝ տնօրեն դառնալ ցանկացողների հարցազրույցը կշարունակվի մինչև ապրիլի 28-ը։
Հարցազրույցների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ բառի վրա:
Հարցազրույցի ամսաթիվը պետք է հաստատվի գլխավոր դիմորդի կողմից հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման փուլում՝ օգտագործելով գրանցման ժամանակ հատկացված եզակի կոդը:
Եթե տնօրեն դառնալ ցանկացողը չի հիշում եզակի կոդը, կարող է զանգահարել Վրաստանի կրթության և գիտության նախարարության թեժ գիծ՝ 2 200 220 կամ ինքն ստուգել կոդը կայքում՝ directors.mes.gov.ge:
Հարկ է նշել, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հարցազրույցի ժամանակացույցի մասին տեղեկատվություն է տրամադրում նրանց, ովքեր ցանկանում են տնօրեն լինել, ինչպես կարճ տեքստային հաղորդագրության, այնպես էլ էլեկտրոնային փոստի միջոցով:
ԿԳ նախարարության փոխանցմամբ՝ Վրաստանի հանրակրթական դպրոցի տնօրենների քննությանը գրանցված 3 205 թեկնածուներից քննությանը մասնակցել է 1 839 թեկնածու:
Հանրային դպրոցներում տնօրենների պաշտոնի համար թեկնածուների հավաստագրման գործընթացը մեկնարկել է 2022 թվականին, որը ներառում է երկու փուլ՝ թեստավորում և հարցազրույց: Թեստավորման համար սահմանված նվազագույն շեմը հաղթահարելու դեպքում թեկնածուները հնարավորություն կունենան մասնակցելու հարցազրույցի փուլին: Թեստի առավելագույն միավորը 80 է, որի 60 տոկոսը հավաքելու դեպքում միայն թեկնածուն կանցնի հաջորդ փուլ: