Ախալքալաքի շրջանի գյուղերի ամենաարդիական խնդիրներից մեկը՝ փողոցների հասցեավորման խնդիրը լուծման ընթացքում է։ Որոշ գյուղերում արդեն համարակալվել են փողոցներն ու տները։
Ախալքալաքի շրջանի գյուղերում փողոցների հասցեավորման գործընթաքը սկսվել է մեկ տարի առաջ և նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2025 թվականի ավարտը։ Այն իրականացվում է պետական ռեեստերի կողմից։ Փողոցները և տները հասցեավորված են պայմանական թվերով, բայց բացակայում են ցուցանակները:

Ինչպե՞ս կարող եք իմանալ Ձեր հասցեն 

Առաջին. Մուտք եք գործում Georgian Maps հավելված կամ https://maps.gov.ge/ կայք։
arajin 1

Երկրորդ. Որոնման բաժնում վրացերենով գրում եք Ձեր գյուղի անունը, օրինակ՝ სოფელი ხანდო (Խանդո գյուղ), և բացվում է Խանդո գյուղի քարտեզը։

erkrord 2

Երրորդ․ Այնուհետև ձախ կողմում բացված նշաններից ընտրում եք խորանարդաձև նշանը և սեղմում «სამისამართო» (բնակության վայրի հասցե) բառի վրա, և այն ակտիվացնում եք։ Քարտեզի վրա արդեն բացվում է գյուղի համարակալված փողոցները։

hingrord

Չորրորդ․ Այնուհետև, վերադառնալով քարտեզին, աջ կողմից ընտրում եք «+» նշանը և մեծացնելով քարտեզի մասշտաբը կարող եք տեսնել համարակալված տները։
vecerord

verjin

Քարտեզի վրա Ձեր տունը գտնելուց հետո կարող եք տեսնել համարակալվա՞ծ է այն, թե ոչ։ Համարակալված լինելու դեպքում արդեն կարող եք տեսնել ինչպես Ձեր փողոցի, այնպես էլ տան համարը։

Հետևելով վերոնշյալ օրինակին, բոլոր գյուղերի բնակիչները կարող են ճշտել իրենց հասցեները։