Այսօր՝ մարտի 3-ին, Վրաստանում նշվում է Մայրության օրը: Յուրաքանչյուր տարի տոները, որոնք սկսվում են մարտի 3-ից (Վրաստանում Մայրության օրը), շարունակվում են մարտի 8-ով (Կանանց միջազգային օր) և ավարտվում ապրիլի 7-ին (Հայաստանում Մայրության և գեղեցկության օր) Ախալքալաքում անվանում են կանանց միամսյակ: Ինչպես և ամբողջ աշխարհում, տոների ժամանակ ամենականացի նվերը ծաղիկներն են, որոնք տոնական օրերին թանկանում են:
Վրաստանում Մայրության օրը մարտի 3-ին նշելու որոշումը կապված է երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հետ:
Վրաստանի գերագույն խորհուրդը 1991 թվականին մարտի 3-ը հայտարարեց մայրության օր: Մարտի 3-ը մայրության օր հայտարարելով պետք է փոխարիներ մարտի 8-ին, որը ինչպես խորհրդային տոնակատարություններից շատերը, խորհրդային միության փլուզումից հետո չեղարկվեց:
Մարտի 8-ը 10 տարի անց, Էդուարդ Շեվարդնաձեի նախագահության ժամանակ, խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Նինո Բուրջանաձեի նախաձեռնությամբ կրկին ստացավ տոնի կարգավիճակ: