Ախալքալաքի մունիցիպալիտետում 4 հանրային դպրոց փակվել է, վերջիններս կարանտինի մեջ են և աշխատում են հեռավար, իսկ մնացածները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով։

Այսօրվա դրությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի 65 հանրային դպրոցներից 4-ը աշխատում են հեռավար կարգով։ Դրանք են՝ Վարևան և Բուռնաշեթ գյուղերի դպրոցները, որոնք դեկտեմբերի 6-ից անցել են հեռավար ռեժիմի, ինչպես նաև Խանդո գյուղի ու Հոկամի թիվ 1 դպրոցը, որոնք հեռավար ռեժիմի են անցել դեկտեմբերի 8-ից։

Այսօրվանից Ախալքալաքի թիվ 3 վրացական դպրոցը վերսկսել է իր աշխատանքն առկա կարգով։

Դպրոցներում հաճախելիությունը, ըստ Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնի՝ համեմատաբար նորմալ է: