
Ցույցերի բոլոր 4 օրերի ընթացքում մանր խուլիգանության, ոստիկանությանը դիմակայելու, անհնազանդության համար բերման է ենթարկվել 224 մարդ։ Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու և գույքը հրկիզմամբ վնասելու մեղադրանքով բերման է ենթարկվել ևս երեք մարդ, այս մասին տեղեկությունը հրապարակում է ՆԳՆ-ն։
«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքին համապատասխան՝ կալանավորվել է ընդամենը 224 անձ։
Բերման ենթարկվածներից 98 անձի վարչական գործերի նյութերը ներկայացվել են Թբիլիսիի քաղաքային դատարան, որոնց գործով վարույթն ավարտված է 74 անձի նկատմամբ։
Ավարտված 74 գործերից 36 անձ տուգանվել է, 34 անձի նկատմամբ կիրառվել է վարչական կալանք, 4 անձի նկատմամբ կիրառվել է զգուշացում:
Մնացած անձանց վարչական իրավախախտումների գործերով վարույթը շարունակվում է դատարաններում։
Գործեր են հարուցվել նաև Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ և 353-րդ հոդվածների համաձայն՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանների վրա հարձակման և հրկիզման հետևանքով գույքը վնասելու առթիվ։ Այս մեղադրանքով կալանավորվել է նաև 2007 թվականին ծնված Մ.Գ.-ն և ինչպես նշում են ՆԳՆ-ից, նախկինում բազմիցս դատապարտված, 2003թ.-ին ծնված Գ.Մ.-ն:
ՆԳՆ-ն նույնպես կոչ է անում բողոքի ակցիաներն իրականացնել օրենքի շրջանակներում, հակառակ դեպքում կկիրառվեն պատիժներ։
«Ինչպես հայտնի է, այսօր բողոքի ցույցեր են նախատեսված նաև Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում։ Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մոբիլիզացվելու են՝ երկրում կարգուկանոն պահպանելու նպատակով, որտեղ ընթանում են բողոքի ակցիաները։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ հավաքների, դրսևորման և արտահայտվելու իրավունքը պաշտպանված է, ինչպես նաև սահմանված են բողոքի արտահայտման ձևերը՝ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար։ Ակցիայի կազմակերպիչներին կո՛չ ենք անում բողոքի ակցիան իրականացնել օրենքի շրջանակներում, ցանկացած ապօրինի գործողություն ոստիկանության կողմից համապատասխան իրավական արձագանք կունենա»,- ասվում է հաղորդագրության մեջ: