Իրավապահները Մելիքիշվիլի պողոտայում շրջապարիսպ են ստեղծել: Ցուցարարները շարունակում են մնալ պողոտայում՝ չնայած Ճավճավաձեի պողոտայից ցույցը ցրելուն ՝ օգտագործելով իբր այսպես կոչված պղպեղի սփրեյ:

Ինչպես նշում են ցուցարարները, չեն պատրաստվում ցրվել։ Տեղում են նաև քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, անդամներ և ակտիվիստներ։

Պողոտայում ոստիկանների և ցուցարարների առերեսումը դեռ շարունակվում է։

Բախումը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները ցուցարարներին կոչ են արել լքել պողոտան:

Բերման են ենթարկվել նաև մի քանի հոգի։ Բերման ենթարկվածներից բացի վիրավորվել է մեկ մարդ, ով շտապօգնության մեքենայով դուրս է բերվել տարածքից։

Լուսանկարը՝ netgazeti.ge-ի