Թբիլիսիում մայիսի 17-ին, Հունաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման ժամանակ քննարկվել է վրաց-հունական հարաբերությունների խորացումը:
«Սկսած հնագույն ժամանակներից, մենք ունենք շատ սերտ պատմական և մշակութային կապեր, և կարծում եմ, որ Տրանսադրիատիկյան գազատարի նախագիծը հանդիսանում է լավ հնարավորություն էներգետիկական առումով համագործակցության ավելի շատ ամրապնդման համար», – այսպիսի խոսքով Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին դիմեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Այս մասին հաղորդում է կառավարության ադմինիստրացիան: Իր հերթին, Գիորգի Կվիրիկաշվիլին Տրանսադրիատիկյան գազատարի շինարարությունը անվանեց կարևոր նախագիծ, ինչը, ըստ նրա, կօգնի ամրապնդելու էներգետիկ անվտանգությունը և խորացնելու տնտեսական համագործակցությունը: Հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկեցին Վրաստանի և Հունաստանի հարաբերությունների հիմնական խնդիրները:
«Վարչապետը հայտնել է իր պատրաստակամությունը` նպաստելու ներուժի հետագա զարգացմանը, որ գոյություն ունեն տնտեսության, առևտրի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության բնագավառներում: Նշվել է, որ երկու երկրների միջև առևտրի և տնտեսական հարաբերությունների աճը համարվում է երկկողմ համագործակցության կարևորագույն նպատակը: Հույս հայտնվեց, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը կնպաստի Վրաստանի առևտրա-տնտեսական հնարավորությունների լիարժեք զարգացմանը: Նիստում քննարկվեց Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման օրակարգի և առաջընթացի մասին, որին հասել են ինտեգրման ճանապարհին», – ասվում է վարչապետի ադմինիստրացիայի հաղորդագրությունում:
Բացի այդ, Ալեքսիս Ցիպրասը կրկին անգամ հաստատել է Հունաստանի աջակցությունը Վրաստանի եվրոպական ընտրությանը և նշել, որ Վրաստանը հանդիսանում է ԵՄ-ի հուսալի գործընկերը: Սալոնիկում կայացած հանդիպման ժամանակ վրացական կողմը ներկայացնում էին փոխվարչապետը, էներգետիկայի նախարար` Կախա Կալաձեն և Արտաքին գործերի նախարար` Միխայիլ Ջանելիձեն:
Տրանսադրիատիկյան խողովակաշարը Հարավային գազային միջանցքի մի մասն է, որը նախատեսում է մինչ 2019թ. կառուցել TANAP-TAP գազամուղի համակարգը «Շահ Դենիզ» ադրբեջանական սկզբնավայրից Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի և Ալբանիայի միջով դեպի Իտալիայի հարավ:
Էդիտա Բադասյան