Քաղաքականություն 27 Հունիսի, 2016 • Պարտադիր զինվորական ծառայությունը վերացվել է

Այսօր Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ստորագրել է հրաման` պարտադիր զինվորական ծառայության վերացման մասին:

«Բռնի կերպով բերված զինվորականների կարիք Զինված ուժերը չունի: Իմ խոստումներից մեկն էր հավաքագրման պարտադիր վերացումը: Ես ասացի, որ 2017 թ.-ից չի լինի պարտադիր զորակոչ: Վրաստանի Զինված ուժերu արժանի են, և բոլորը պետք է ցանկանան ծառայել այնտեղ, իսկ ով չի ուզում, մենք բռնի կերպով չենք զորակոչի: Ես ձեր ներկայությամբ ստորագրում եմ հրամանագիրը, որ պարտադիր զորակոչ չի լինի», — հայտարարել է Խիդաշելին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Բացի այդ, Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ այն դեպքում, եթե հաջորդ նախարարը որոշի վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը, նա ստիպված կլինի դադարեցնել այս հրամանը:

Էդիտա Բադասյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝