Վրաստանում հաշվառված է 1 759 743 տրանսպորտային միջոց, որոնց մեծ մասը՝ ավելի քան 716 հազարը, գրանցված է մայրաքաղաքում։
Նույն վիճակագրության համաձայն՝ հանրապետությունում գրանցվել են մի քանի եզակի օրինակով ավտոմեքենայի մոդելներ։ Որոշ մոդելների արժեքը բավականին բարձր է և որոշ դեպքերում գերազանցում է 100 հազար դոլարը։
Օրինակ, Վրաստանում գրանցված է մեկ հատ Range Rover SVAutobiography մակնիշի ավտոմեքենա: Դրա գինը սկսվում է 170 900 դոլարից։
Porsche Cayenne Turbo E-Hybrid-ն այն մեքենաներից է, որը Վրաստանում ներկայացված է մեկ օրինակով, իսկ գինը բավականին բարձր է։ Այս մոդելի գինը սկսվում է 157 հազար դոլարից։
Մեկ այլ թեթև մարդատար ավտոմեքենա է Porsche Macan EV Turbo-ն: Այն գրանցված է նաև մեկ օրինակով։ Այս մեքենայի շուկայական արժեքը սկսվում է 105 300 դոլարից։