Վրաստանի ավիացիոն շուկայում գործող ընկերություններն ավելացնում են կանոնավոր ավիաչվերթների հաճախականությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:

Քաղավիացիայի գործակալության կողմից ստացված հայտերի համաձայն, առկա չվերթները դեպի գործող ուղղություններ կիրականացվեն հետևյալ հաճախականությամբ.

Հուլիսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում «FlyDubai»-ը նախատեսում է իրականացնել 19 լրացուցիչ չվերթներ Դուբայ-Թբիլիսի-Դուբայ ուղղությամբ:

Հուլիսի 1-ից սեպտեմբերի 11-ը «Qatar Airways»-ը նախատեսում է երեք հաճախականություն ավելացնել Դոհա-Թբիլիսի-Դոհա ուղղությամբ, և այս ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, շաբաթական կտրվածքով չվերթները կիրականացվեն 10 անգամ:

Հուլիսի 1-ից օգոստոսի 29-ը «Uzbekistan Airways»-ը նախատեսում է շաբաթական ավելացնել 1 հաճախականություն՝ շաբաթը ընդամենը երեք անգամ:

Հունիսի 20-ից հոկտեմբերի 24-ը ղազախական «FlyArystan» ցածրարժեք ավիաընկերությունը 1 հաճախականություն կավելացնի Նուր-Սուլթան-Քութաիսի-Նուր-Սուլթան ուղղությամբ: Ըստ այդմ, նշված երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթը երեք անգամ:

Ավիաընկերությունը նաև ավելացնում է չվերթների հաճախականությունը Ակտաու-Քութաիսի-Ակտաու ուղղությամբ: Հուլիսի 5-ից հոկտեմբերի 25-ը չվերթները երեքի փոխարեն կիրականացվեն շաբաթական չորս անգամ:

Հուլիսի 1-ից սեպտեմբերի 12-ը «Belavia» ավիաընկերությունը նախատեսում է չորս հաճախականություն ավելացնել Մինսկ-Բաթումի-Մինսկ ավիագծում: Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ կանոնավոր ավիաչվերթները կիրականացվեն հաճախականությամբ՝ շաբաթական 18 անգամ:

Հունիսի 24-ից հոկտեմբերի 28-ը ուկրաինական SkyUp ավիաընկերությունը նախատեսում է մեկ հաճախականություն ավելացնել Օդեսա-Թբիլիսի-Օդեսա ուղղությամբ: Նշված երթուղով ավիաչվերթներն իրականացվում էին շաբաթը երկու անգամ: Քաղավիացիայի գործակալությունն արդեն ավիաընկերություններին համապատասխան թույլտվությունները տրամադրել է:

Այսօրվա դրությամբ, օտարերկրացիները կարող են հատել Վրաստանի օդային սահմանը PCR թեստի բացասական արդյունքով կամ պետք է փաստաթուղթ ներկայացնեն, որը հաստատում է, որ անձն անցել է կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստանյութի ամբողջական պատպաստման կուրսը: Երկրի ցամաքային սահմանը հնարավոր է հատել պատվաստման ամբողջական կուրսն անցնելու վերաբերյալ տեղեկանքով և PCR (ՊՇՌ) թեստի բացասական պատասխանով: