Եթե 2021 թվականի ապրիլի 1-ին լրանում է օտարերկրյա քաղաքացու սահմանը հատելու մեկ տարին և անձը չի կարող հատել սահմանը, ապա նա վարորդական իրավունքի օգտագործման իրավունք ունի, բայց եթե չի լրացել վարորդական իրավունքի ժամկետը։

Այլ երկրի պետհամարանիշերով մեքենաները, եթե սահմանը հատելուց 90 օր անց երկիրը չեն լքել, ապա՝ կամ պետք է լքեն երկիրը, կամ ժամանակավոր հաշվառում անցնեն։

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձը, որպեսզի կարողանա ազատ տեղաշարժվել Վրաստանի տարածքում, մեքենան պետք է կանգնեցնի ժամանակավոր՝ երեք տարով հաշվառման: Այնուհետև, մեքենան կստուգվի հատուկ մասնագետների կողմից, ապա օտար երկրի քաղաքացուն ժամանակավոր վրացական պետհամարանիշ և մեքենայի տեխնիկական վկայական կտրվի: Այս գործողությունն իրականացնում է Վրաստանի եկամուտների ծառայությունը։

Հակառակ դեպքում օտարերկրյա քաղաքացին կտուգանվի՝ օրական 50 լարիի չափով։

Այս արտոնությունը տրվում է կորոնավիրուսի համաճարակի պատճառտով ստեղծված իրավիճակից ելնելով, և ինչքան ժամանակով կերկարաձգվի դեռ անորոշ է։