Առաջին ալիքի հեռուստադիտողներին այսօր ժամը 20:00-ին սպասվում է «Մանկական Եվրատեսիլ 2020» լայնամասշտաբ շոուի ուղիղ հեռարձակումը: Եվրոպական մանկական փառատոնին Վրաստանը կներկայացնի Սանդրա Գադելիան:

Վրաստանի մեր պատվիրակը մրցույթին կկատարի Գիգի Կուխիանիձեի «Դու մենակ չես» երգը: Համավարակի պատճառով մանկական Եվրատեսիլն այս տարի այլկերպ կանցկացվի: Միջազգային երաժշտական փառատոնը մասամբ հեռավար է լինելու, ինչը նշանակում է, որ մասնակիցների ելույթները ձայնագրված են լինելու:

Մանկական Եվրատեսիլին քվերակել հնարավոր է ինչպես առցանց՝ https://vote.junioreurovision.tv/jesc, այնպես էլ մրցույթի ընթացքում՝ հեռուստատեսային քվեարկության ժամանակ:

Քվեարկել հնարավոր է առցանց՝ աշխարհի ցանկացած կետից: Տեսանյութը դիտելուց հետո կարող եք քվեարկել Ձեր երեք ֆավորիտների օգտին, այդ թվում նաև Վրաստանի օգտին: Քվեարկությունը կավարտվի այսօր՝ նոյեմբերի 29-ին, ժամը 20:00-ին: Այսօր ուղիղ հեռարձակման ընթացքում, բոլոր մրցութային երգերից հետո, կարող եք նաև քվեարկել 15 րոպեի ընթացքում:

Մանկական եվրոպական երաժշտական շոուն ավանդաբար կհեռարձակի Վրաստանի առաջին ալիքը: