Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա ուսանողների 53%-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023-2024 ուսումնական տարում Վրաստանում սովորել է ընդամենը 30701 ուսանող արտասահմանից, որից 16357-ը՝ Հնդկաստանի քաղաքացիներ։

Հատկանշական է, որ Հնդկաստանի 3750 քաղաքացի սովորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, իսկ մնացած 12607-ը՝ մասնավոր բուհերում։

Ընդհանուր առմամբ, 2023-2024 ուսումնական տարում Վրաստանում օտարերկրյա ուսանողների թիվն աճել է 22,5%-ով։

Մասնավորապես, վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023-2024 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է ընդամենը 30701 օտարերկրյա ուսանող, մինչդեռ 2022-2023 ուսումնական տարում սովորել է 25069 օտարերկրյա ուսանող։

Ինչ վերաբերում է այն երկրների վիճակագրությանը, որտեղից ամենաշատ ուսանողները գալիս են Վրաստան ուսում ստանալու նպատակով, ապա 2023-24 ուսումնական տարվա տվյալները հետևյալն են.

Հնդկաստան՝ 16,357 ուսանող,
Հորդանան՝ 2104 ուսանող,
Իսրայել՝ 1904 ուսանող,
Եգիպտոս՝ 1073 ուսանող,
Միացյալ Թագավորություն՝ 1007 ուսանող,
Սուդան՝ 993 ուսանող,
Նիգերիա՝ 856 ուսանող,
Ադրբեջան՝ 806 ուսանող,
Ռուսաստան՝ 783 ուսանող,
Լիբանան՝ 733 ուսանող:

Կարդացե՛ք ավելին bpn.ge-ում