Գեղատեսիլ Փարվանա լճի ափին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի համանուն գյուղի բնակիչները վախենում են, որ իրենց ևս հնարավոր է սպասվում է հարևան՝ Ասպարա գյուղի ապագան։ Բանն այն է, որ այս գյուղն անցած տարվանից պաշտոնապես մնացել է առանց բնակչի։ Գյուղում առկա բազմաթիվ խնդիրներից բնակիչները կարևորելով առանձնացնում են հիմնական ընդհանուր կրթությունը դպրոցում։

Ուսուցչանոց և 3 փոքրիկ դասասենյակ՝ այս ամենը փայտե փոքրիկ տնակում։ Արդեն մեկ տարի է հենց այստեղ են իրենց ամբողջ օրն անցկացնում գյուղի 64 դպրոցականները։

Дизайн без названия - 1

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղի հին դպրոցի շենքը փայտե տնակից ոչ շատ հեռու է գտնվում, որը նույնպես վթարային վիճակում է փետրվար ամսից։ Ուսուցիչների խոսքերով, իրենք ստիպված են դասերն անցկացնել 3 հերթափոխով՝ հարևանությամբ գտնվող փայտե տնակում։

Բացի այդ, դպրոցը բազային է, 9-ամյա, երեխաները, ովքեր ցանկանում են ընդհանուր դպրոցական կրթություն ստանալ, ստիպված են հաճախել հարևան՝ Փոկա գյուղի դպրոց, որը միշտ չէ, որ հասանելի է։

«Երբ ձմռանը շատ է ձյուն գալիս, և ճանապարհները չեն մաքրում, այդ ժամանակ ավարտական դասարանների աշակերտները պարզապես չեն կարողանում Փոկայի դպրոց հասնել։ Շատերն արդեն 9-րդ դասարանից հետո գնում են Թբիլիսի սովորելու: Այն, որ մեր դպրոցը 9-ամյա է, դա շատ բացասական ազդեցություն է թողնում։ Ես սովորում եմ 8-րդ դասարանում։ Արդյունքում՝ կամ կգնամ սովորելու հարևան գյուղում, կամ այլ տեղ, որը շատ բարդ է, որովհետև ես ծնողներիցս հեռու եմ լինելու։ Այս պահին սովորում ենք 3 հերթափոխով, վերջին հերթափոխից հետո երեխաները երեկոյան ժամը յոթին-ութին են տուն հասնում, ուղեղդ այլևս ոչինչ չի ընկալում, ուղղակի ուզում ես քնել։ Գումարած ամբողջ օրվա ընթացքում ստիպած ես սպասել, որ ուր որ է դասերը կսկսվեն, հնարավոր չէ պլանավորել և ինչ-որ տեղ գնալ, ամբողջ ընթացքում լարված ես»,- ասում է 8-րդ դասարանի աշակերտուհի Շուշան Մկրտչյանը:

Дизайн без названия - 1
Փարվանայի վթարային դպրոցը

Երեխաների կարծիքով, հին դպրոցում ավելի հեշտ էր, այնտեղ դասերն անցկացնելը շատ ավելի հեշտ կլիներ, և նրանք ստիպված չէին լինի երեք հերթափոխով դպրոց հաճախել։

Дизайн без названия - 1

Գյուղում գազատար չկա, ուստի փայտե տնակը փայտով է ջեռուցվում։ Ծնողներն ու ուսուցիչները ամբողջ օրը լարված են՝ վախենում են, որ վառելափայտի կայծերը հրդեհ կառաջացնի և կայրվի ամբողջ դպրոցը: Սակայն առանց վառարանները վառելու, պարզապես անհնար է։

Дизайн без названия - 1

Փարվանայում ասում են, որ թե՛ բնակիչները, թե՛ ուսուցիչները բազմիցս դիմել են Կրթության նախարարություն, որպեսզի դպրոցի համար տարածք տրամադրեն։ Բնակիչները որպես տարբերակ առաջարկել են գյուղի տներից մեկը, որի տերերը տեղափոխվել են Ռուսաստան։ Նրանք առաջարկում են այդ տունը վարձակալել և օգտագործել որպես դպրոցի շենք։ Որպես այլ տարբերակ, բնակիչներն առաջարկել են նաև մանկապարտեզի շենքը բաժանել երկու մասի և դասերն անցկացնել ոչ թե երեք, այլ երկու հերթափոխով։ Երկու առաջարկների դեպքում էլ մերժում են ստացել։ Փարվանայի բնակիչների առաջարկվել է երեխաներին տանել հարևան՝ Տամբովկա գյուղ, այդ ճանապարհը դժվարանցանելի է և գտնվում է Փարվանայից 9 կիլոմետր հեռավորության վրա, բայց աշակերտներն ու ծնողները մերժել են այս առաջարկը։ Այդ ժամանակ, ըստ բնակիչների, Նինոծմինդայից խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը հանդիպել է Փարվանա գյուղի բնակիչներին, խոստանալով, որ նրանք նոր դպրոց կունենան։

Дизайн без названия - 1

Փարվանա գյուղի դպրոցի տնօրեն Ռուբեն Սահակյանի խոսքով, հին դպրոցի վերանորոգման մասին խոսք լինել անգամ չի կարող, նորը նախատեսվում է հաջորդ տարի կառուցել։

«Դպրոցի հին շենքի վերանորոգումը բացառվում է, մեզ ասացին, որ նոր շենք պետք է կառուցվի նոր, հիմնական։ Մենք նաև 3-4 անգամ գրավոր դիմել ենք նախարարություն, սպասում ենք պատասխանի։ Հոկտեմբերի 15-ին նախարարություն նամակ ենք գրել այլընտրանքային շենքի հետ կապված։ Սեփական տուն կա, ունենք տուն, այս հարցերը քննարկվում են։ Ինչ վերաբերում է նոր շենքի կառուցմանը, մեր դպրոցը նախագծում կա, նախարարությունում տեղյակ են, մնում է հողի հարցը լուծել, գծագրերը պատրաստ են, ներկայացվել է ռեեստր։ Գարնան սկզբին, ամենայն հավանականությամբ, կսկսվեն հին շենքի ապամոնտաժման աշխատանքները, որից հետո կսկսվի շինարարությունը»,- ասաց Ռուբեն Սահակյանը։