Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցը Կարինե Մուրադյանի գլխավորությամբ ձեռք է բերել նոր, ժամանակակից տեխնոլոգիա, ինչը կօգնի աշակերտներին գործնական ծանոթանալու ինչպես ռոբոտաշինությանը, այնպես էլ ֆիզիկայի այլ կանոնների հետ։

5

Թիվ 1 դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչուհի Կարինե Մուրադյանը մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և Վրաստանի կրթության և գիտության նախարարության կոմղից իրականացվող նախագծին։ Նա մասնակից է եղել “Նորարարության, ներառականության և որակի նախագիծը՝ Վրաստան 12Q”-ի ընդհանուր կրթության բաղադրիչի շրջանակներում մտածված ակտիվություններին։

3

Նախագիծը բաղկացած է եղել երկու փուլից։ Առաջին փուլը նորարարական տեխնոլոգիայի հետ ծանոթացում է եղել, որի ընթացքում էլ մասնակիցներին նվերներ են հանձնվել ֆիզիկայի ուսումնասիրության ոլորտից: Ջավախքից նախագծին մասնակցել են Կարինե Մուրադյանը և մի մասնակից Նինոծմիդայի թիվ 1 դպրոցից:

2

“Մեզ նվիրել են փոքր քարտ-համակարգիչներ, որոնք արտադրվում են Միացյալ թագավորությունում։ Այդ քարտ-համակարգիչները ուսումնական են, երկու կոմպլեկտ կոնստրուկտոր, որպեսզի երեխաների հետ ուսուցիչներս հավաքենք, այդ կոմպլեկտը կոչվում է “Հավաքիր ինքդ”, այն վերաբերում է ռոբոտատեխնոլոգիային։ Այդ սարքերը մենք ենք հավաքել, որպեսզի երեխաներին ցուցադրենք: Ինչպես նաև մյուս կոմպլեկտով պետք է հավաքենք ռոբոտներ, և այդ մինի համակարգիչները պետք է միացնենք իրենց իսկ տված լենովո համակարգչին, և երեխաները իրենց իսկ պատրաստած ռոբոտին ծրագիր պետք է տան և ղեկավարեն, որ այդ ռոբոտը շարժվի”, – բացատրեց Կարինե Մուրադյանը:

Բացի դրանից երեխաները կկարողանան մինի համակարգչով ղեկավարեն տունը, որը կոչվում է “խելացի տուն”:

4

Կարինեն նշեց, որ իրենց նվիրել են նաև՝ քամու գեներատոր, արեգակնային մարտկոց, ռոբոտատեխնիկա։

6

“Շատ ուրախացել եմ, այդ սարքավորումների անհրաժեշտությունը իրոք կար մեր դպրոցում: Երեխաները իրենք կփորձեն, իրենց ռոբոտը ստեղծել, պատկերացում կունենան, թե կյանքում ինչքան կարևոր է հետևյալ (ֆիզիկա) առարկան”-հավելեց նա:

1

Ինչպես նաև դպրոցը ունի YouTub-ում ֆիզիկայի ալիք, որտեղ կարելի է հետևել նոր տեխնոլոգիայով կատարված աշխատանքներին։

Կարինե Մուրադյանը հավելեց նաև, որ այս նույն նախագծի հեղինակները պետք է կատարեն դպրոցի վերանորոգում:

Ալիքին կարող եք հետևել մտնելով հղումով