Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա սեպտեմբերից: Այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Միխեյիլ Բատիշաշվիլին:
Նրա խոսքերով, դպրոցական բարեփոխումների հիմնական սկզբունքներն են՝ դպրոցի ամրապնդումը, ինքնավարությունը եւ ապակենտրոնացումը, բյուրոկրատիայից անցումը ստեղծագործական խնդիրներին, դպրոցի տնօրենը, որպես առաջնորդ եւ ուսուցիչները՝ ստեղծագործական խնդիրների վրա կենտրոնացած:
Ըստ նախարարի, ուսուցիչները պետք է ավելի քիչ ժամանակ ծախսեն բյուրոկրատիայի վրա եւ ավելի շատ՝ ստեղծագործական մոտեցման վրա:
Բատիաշվիլին նշել է, որ ամեն ուսուցիչ՝ ցանկացած ժամանակ, ցանկացած մակարդակի վրա պետք է քննություն հանձնելու հնարավորություն ունենա եւ բարելավի իր որակավորումը:
«Երկարաժամկետ գործընթացում մենք պետք է առավելագույնս ամրապնդենք որակի ծառայությունները եւ դպրոցը պետք է դառնա ուժեղ հաստատություն, որն ինքն է հոգ տանում որակի զարգացման մասին:
Մայիսին մենք կներկայացնենք կոնկրետ պլան, եւ սեպտեմբերից կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը», – հայտարարել է Միխեյիլ Բատյաշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ: