Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է համեմատաբար տաք եղանակ՝ հիմնականում առանց տեղումների։
Թբիլիսիում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է հիմնականում վատ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, +17 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Փասանաուրի) սպասվում է հիմնականում լավ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։
Ափամերձ շրջաններ (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է տաք եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +29 աստիճան։