Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում օգոստոսի 16-19-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։Օգոստոսի 16-17-ը, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ օգոստոսի 18-ից կդիտվի առանց տեղումների եղանակ։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) ցերեկը կդիտվի +22, +24 աստիճան տաքություն։ Օգոստոսի 16-17-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նույն կանխատեսումը՝ +29, +31 աստիճան,է Արևելյան Վրաստանի լեռնային շրջանների համար (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) է։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի, Սուխում) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +28, +30 աստիճան։
Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) օգոստոսի 16-ին հնարավոր է անձրև։ Օգոստոսի 17-ից կդիտվի առանց տեղումների եղանակ. Ջերմաստիճանը կբարձրանա մինչև +33, +35 աստիճան։