Մարտի 28-ին արևմտյան Վրաստանի մեծ մասում և երկրի արևելյան շրջաններում կշարունակվի քամոտ եղանակը, որն ուղեկցվում է տեղումներով, այսօր հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Մինչդեռ վաղը՝ մարտի 29-ին, Վրաստանի մեծ մասում եղանակը կպարզվի, իսկ քամին կնվազի:
Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ը, ցածրադիր գոտիներում կբարձրանա մինչև +12, +17, իսկ մարտի 31-ից՝ կբարձրանա մինչև +19, +24 աստիճան տաքություն։ Առանց տեղումների տաք եղանակը կպահպանվի մինչև ապրիլի 3-ը:
Այսօր Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն փչում է հյուսիսարևմտյան ուժեղ քամի։ Վաղը՝ մարտի 29-ին, քամին կհանդարտվի, և մինչև ապրիլի 3-ը կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ից Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +20, +22 աստիճան։