Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։ Նա նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո նախատեսում են Վրաստանի հարցը ներառել Բուդապեշտում Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում։

Միշելը նաև կոչ է արել Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին և համապատասխան մարմիններին ուսումնասիրել ընտրախախտումները։

«Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ես որոշեցի Վրաստանի հարցը ներառել Բուդապեշտում կայանալիք Եվրոպական խորհրդարանի ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում: Մենք հաշվի ենք առնում ԵԱՀԿ-ի նախնական գնահատականը և կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան գերատեսչությունների կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննել ու դիտարկել ընտրախախտումները։ Այս ենթադրյալ խախտումները պետք է լրջորեն հետաքննվեն և շտկվեն։ Մենք կրկնում ենք ԵՄ-ի կոչը Վրաստանի ղեկավարությանը՝ ցույց տալու ամուր հանձնառություն երկրի՝ ԵՄ-ի ճանապարհին, ինչպես նաև եվրոպական խորհրդարանի հունիս և հոկտեմբեր ամիսներին եզրակացություններին համահունչ: Այս պահին չափազանց կարևոր է քաղաքական սպեկտրում կառուցողական և ներառական փոխգործակցությունը: Նոյեմբերին Եվրոպական խորհրդարանը կգնահատի իրավիճակը և կորոշի Վրաստանի հետ հարաբերություններում հետագա քայլերը»,- գրել է Շառլ Միշելը: