Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Նշենք, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։