Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյսուսը կոչ է անում աշխարհին առաջիկա երեք ամիսներին պատրաստվել նոր գլոբալ համավարակին: Այս մասին նա ասել է Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Առաջիկա երեք ամիսները կրիտիկական ժամանակաշրջան կլինեն մոտալուտ համավարակին նախապատրաստվելու և դրան արձագանք տալու համար», – հայտնել է Հեբրեյսուսը:

Նա նշել է, որ աշխարհում իրավիճակը կայունացել է, սակայն հիվանդացությունն ու մահացությունը մնում են շատ բարձր մակարդակի վրա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը որպես համավարակ էր ճանաչել 2020 թվականի մարտի 11-ին:

Չինաստանում վարակը սկսվել էր տարածվել 2019 թվականի դեկտեմբերին: ՉԺՀ-ն հաստատել է, որ կորոնավիրուսը վարակիչ է, և հունվարի 21-ին երկու քաղաքում հայտարարվել էր կարանտին:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: