Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատել է 126 միլիոնի սահմանը: Այս մասին հրապարակել է worldometers պարբերականը:

Այդ վիճակագրության համաձայն՝ համաճարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսից մահացել է 2,7 միլիոն մարդ, ապաքինվել է 107,1 միլիոն մարդ:

Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի 21,5 միլիոն ակտիվ դեպք կա:

Վարակակիրների քանակով աշխարհում առաջատարը ԱՄՆ-ն է, որին հետևում է Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան: