Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիայի» խորհուրդը քննարկել է «Բազմազգ Վրաստան» (PMMG) ՀԿ-ի դիմումը POSTV-ի լրագրող Գուրանդա Բիլիխոձեի դեմ։ Խորհուրդը համարում է, որ վիճարկվող նյութերում խախտվել են լրագրողական էթիկայի երեք սկզբունքներ։
Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիայի» կայքէջում մասնավորապես կարդում ենք․
«Վիճահարույց մեդիա արտադրանքը «POSTV – Analytics»-ի ֆեյսբուքյան էջում՝ հոկտեմբերի 11-ին և 14-ին, հրապարակվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեի մասին տեսանյութ։ Համաձայն POSTV-ի նյութերի՝ Մամուկա Խազարաձեն թաքցրել է իր ոչ վրացական ծագումը։
«Բազմազգ Վրաստանը» պնդում է, որ խախտվել են Խարտիայի 1-ին (ճշգրտություն), 7-րդ (խտրականություն) և 11-րդ (փաստերի միտումնավոր խեղաթյուրում) սկզբունքները։
Պատասխանող կողմը չի համաձայնվել առաջադրվող պնդումների հետ։
«Լրագրողական էթիկայի խարտիայի» խորհուրդը համարում է, որ վիճարկվող նյութերում խախտվել են բոլոր երեք վիճելի սկզբունքները»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին իշխանական POSTV հեռուստաընկերությունը տարածել էր տեսանյութ, որում լրագրողը հայատյաց հարցեր է ուղղում ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին, որն էլ իր հերթին արդարանում է, որ հայ չէ:
Այս թեմայով կարդացեք նաև՝