Ախալքալաքի մարզահամալիրի մարզիչ Արթուր Էլիզբարյանը ստացել է IBA (Բռնցքամարտի միջազգային ասոցիացիա) մրցավարի աստղը։

Գերմանիայում՝ Նյուրնբերգ քաղաքում, բռնցքամարտի մրցավարների քննություններն անցկացվել են սեպտեմբերի 24-ից 30-ը։ Դրանց մասնակցում էր նաև Ախալքալաքի մարզահամալիրի մարզիչ Արթուր Էլիզբարյանը։ Հոկտեմբերի 15-ին նա ստացել է իր քննությունների արդյունքները, որոնց համաձայն՝ նրան շնորհվել է IBA աստղ։

«Իհարկե, ես շատ ուրախ եմ: Մենք ստացանք Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցավարության արտոնագիր, գիտեի, որ կանցնեմ, բայց դեռ շատ անհանգիստ էի», – մեկնաբանեց Ախալքալաքի մարզահամալիրի մարզիչ Արթուր Էլիզբարյանը։

Ստանալով 1 աստղ՝ նա կարող է մրցավարական մրցաշարեր վարել Եվրոպայում և աշխարհում, բայց միայն պատանիների շրջանում։ Նրա խոսքով՝ ինքն անպայման կձգտի ձեռք բերել բոլոր երեք աստղերն ևս։

box artur elizbaryan

Հիշեցնենք, որ աստղեր ստանալու դեպքում դատավորը իրավունք է ստանում մրցավարել Վրաստանից դուրս մենամարտերը։ Այսպիսով, 1 աստղ ունեցող մրցավարը կարող է դատել A կարգի մրցաշարեր ցանկացած երկրում, բայց միայն պատանիների շրջանում: 2 կամ 3 աստղ ունեցող մարզիչները կարող են մրցավարել Եվրոպական, Համաշխարհային և Օլիմպիական խաղերը ինչպես պատանիների, այնպես էլ մեծահասակների շրջանում:

Վրաստանում այս պահին աստղերով մրցավարներ չկան։ Վրաստանում ընդհանուր առմամբ 14 մրցավար կա, ընդամենը 5 մրցավարէ հրավիրվել Գերմանիա՝ քննություններ հանձնելու, այդ թվում՝ Արթուր Էլիզբարյանը։

Նշենք, որ Արթուրը մի քանի տարի մրցավարել է բռնցքամարտի Վրաստանի առաջնությունները և մրցավարների մեջ գրավել առաջին տեղը։