Այսօր, Նինոծմինդայի շրջանի ֆուտզալի «Փարվանա» թիմը հերթական հաղթանակն է գրանցել Վրաստանի ֆուտզալի փորձնական լիգայում:

Նինոծմինդայի ֆուտզալի «Փարվանա» թիմի հաղթանակը

«Փարվանա» թիմի ղեկավար Անդրանիկ Ղարսլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կրկին հաղթեցինք, Փարվանա 4։3 Մոճոռելի, շարունակում ենք հաղթական ուղին։ Որոշիչ խաղը կլինի հունիսի 23-ին «Բեթլայվ» թիմի հետ»:

Նինոծմինդայի ֆուտզալի «Փարվանա» թիմն այս ընթացքում 2 պարտություն և 4 հաղթանակ է գրանցել, և ընդհանուր հաշվով՝ 13 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի առաջատարը Թբիլիսիի «Կովկասուս» թիմն է:

Մինչև ամսվա վերջ պարզ կլինի արդյոք Նինոծմինդայի ֆուտզալի թիմը կկարողանա մեկ մակարդակ բարձր խաղերի մասնակցել, թե՝ ոչ: Առաջիկայում երկու խաղ կա: