Jnews-ը հայտարարում է ընդունելություն ստաժավորման ծրագրին։ Ծրագրի արդյունքում լավագույն թեկնածուները կընդունվեն աշխատանքի Jnews-ի թիմում:

Եթե փնտրում եք աշխատանք, որը կծառայի հանրային շահին, եթե ակտիվ եք և ցանկանում եք փոխվել ու փոխել դեպի լավը, եթե չունեք քաղաքական նախասիրություններ և կարող եք օբյեկտիվորեն նայել ամեն ինչին, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։

Մեկամսյա ստաժավորման՝ վերապատրաստման և գործնական աշխատանքի արդյունքում այն թեկնածուները, ովքեր առավել հարմար են այս աշխատանքի համար, կմիանան Jnews-ի թիմին։

Ունենք թափուր աշխատատեղեր հետևյալ հաստիքների համար.

• լրագրող

• կոնտենտ-մեյքեր

• ֆանդրայզեր և այլն:

Ստաժավորման արդյունքում կարող են աշխատանքի ընդունվել 1-ից 3 հոգի՝ կախված նրանց հմտություններից։ Jnews-ն իրեն իրավունք է վերապահում չընդունել և ոչ մի թեկնածուի, եթե համապատասխան թեկնածուներ չլինեն: Ամեն ինչ կախված է Ձեզանից:

Կարևոր ժամկետներ

• Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 3-ը

• Ծրագիրը՝ հոկտեմբերի 8-ից

• Որոշումների կայացում՝ նոյեմբերի 8

Թեկնածուների անհրաժեշտ հմտությունները և գիտելիքները

• Բարձրագույն կրթություն (բանասիրական (հայերեն, վրացերեն կամ ռուսերեն), սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններ, լրագրություն կամ այլ)

• Հաղորդակցման հմտություններ

• Թիմային աշխատանք

• Ակտիվություն

Ծրագիր

• Լրագրության թրեյնինգներ

• Քաղաքացիական ներգրավվածության վերաբերյալ թրեյնինգներ

• Թրեյնինգներ՝ ելնելով մասնակիցների հետաքրքրություններից

• Հանդիպումներ՝ ելնելով մասնակիցների հետաքրքրություններից

• Գործնական աշխատանք

Ինտենսիվություն

• Թրեյնինգներ և հանդիպումներ շաբաթական 2 անգամ (մոտ 2 ժամ յուրաքանչյուրը)

• Գործնական աշխատանք (անհատական)

Ինչպես դիմել

Եթե հետաքրքրված եք մեր ծրագրով, ապա կարող եք Ձեր հայտն ուղարկել jnews.ge@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև հոկտեմբերի 3-ը՝ ժամը 23:59-ը։ Դիմումը պետք է ներառի CV, մոտիվացիոն նամակ, անձը հաստատող փաստաթուղթ (ID քարտ, անձնագիր):