Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, պաշտոնական այցով ժամանել է Սամցխե-Ջավախք։ Նա այցելել է Ախալցիխե, Նինոծմինդա, ապա հանդիպել է Ախալքալաքի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման գրասենյակում։
Ֆրանսիայի դեսպանի այցի նպատակն էր ծանոթանալ Ախալքալաքում ինտեգրացիոն գործընթացին և ընդհանրապես տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են կրթության, տնտեսության, ենթակառուցվածքների ոլորտում առկա խնդիրների, փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև Ջավախքում խիտ բնակեցված հայերի առջև ծառացած սոցիալական խնդիրների, տարբեր խնդիրների նկատմամբ պետության մոտեցումների, ապակենտրոնացման և շատ ավելիի մասին։

Դեսպանը նշել է, որ կարևոր է հենց տեղում ներկա գտնվելը՝ ինտեգրման և այլ խնդիրների հետ կապված իրավիճակը ավելի լավ հասկանալու համար։
«Եթե ես կարողանամ լավ հասկանալ, թե ինչ է կատարվում, ապա հնարավոր է, որ ես կարողանամ օգտակար բան անել Ձեզ համար: Եվ հետևաբար, դա ինձ համար հետաքրքիր է», – ասել է Դիեգո Կոլասը:
Քաղաքացիական ակտիվի հետ հանդիպումից հետո դեսպանը պետք է հանդիպեր Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Քրիստինե Մարաբյան
Նման նյութեր:
Ի՞նչ կարևոր իրադարձություններ են եղել անցնող շաբաթվա ընթացքում: Ուշագրավ նորությունները համառոտ Jnews-ի «Շաբաթվա ամփոփում» ծրագրում։
27.05.2022 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար ավելացնում է բնակավայրերից աղբահանման վճարը։ Փոփոխությունների հաստատման համար քաղաքապետարանը դիմել է Սակրեբուլոյին։
27.05.2022 | նորություններ
JNEWS-ը հարցախույզ է արել Ախալքալաքում շրջանավարտների շրջանում, ովքեր պատրաստվում են իրենց ուսումը շարունակել տարբեր ԲՈՒՀ-երում և ըստ այդ հարցումի՝ ամենաթրենդայինը համակարգչային ծրագրավորումն է: Ինչո՞վ են…
27.05.2022 | նորություններ
Լարիի պաշտոնական փոխարժեքը այսօր դեռ չի հրապարակվել, ուստի մայիսի 26-ի համար որոշված փոխարժեքը դեռ ուժի մեջ է։ Իսկ Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում փոփոխություններ են տեղի…
27.05.2022 | նորություններ
Ախալքալաքում, ինչպես նաև ողջ Վրաստանում, ժամը 17:10-ին՝ Նեկա Սեբիսկվերաձեի, Զուկա Խուցիշվիլիի, Նատո Գելաշվիլիի, Գիորգի Ճոխոնելիձեի, ինչպես նաև հանդիսատեսի կատարմամբ հնչեց Վրաստան կոչվող անկախ երկրի օրհներգը։
26.05.2022 | Հասարակություն
Ախալքալաքում այսօր առավոտից նշում են Վրաստանի անկախության օրը։ Երաժշտություն, փուչիկներ, տոնավաճառ, անակնկալ ելույթներ և դրոշներ…
26.05.2022 | Հասարակություն
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը:
26.05.2022 | Հասարակություն
Սոֆիա Մելքոնյանը 27 տարի միայնակ է ապրում Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում կիսաքանդ տան մեջ: Չի կարող աշխատել, առողջական խնդիրներ ունի: Ապրում է կենսաթոշակի և պետության…
26.05.2022 | Հասարակություն