Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, թիվ 2 հանրային դպրոցի բարձր դասարանցիները դպրոցի բակում տոն էին կազմակերպել ցածր դասարանների աշակերտների համար։
11-րդ «ա» և 10-րդ «բ» դասարանների աշակերտները ուսուցիչների և ծնողների հետ դպրոցի բակում տոն էին կազմակերպել տարրական դասարանների աշակերտների համար։ Երեխաները գոհ էին՝ փուչիկներ, քաղցրավենիք…: Տարրական դասարանների աշակերտները դպրոցի բակում մայթի վրա գունավոր կավիճներով նկարում էին։ Ծնողները հրավիրել էին անիմատորների, երեխաները ոգևորված դիմավորեցին սպիտակ արջին և Դիսնեյի հերոս Միկիին։ Երեխաները պարեցին անիմատորների հետ և խաղացին բակում: Դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանը նույնպես շնորհավորեց երեխաներին:
«Մենք կարծում ենք, որ այս պահին երեխաների համար շատ քիչ վայրեր և հետաքրքիր նախագծեր կան, ուստի մեր ուսուցչուհի Կարինե Օգանեզովնայի հետ որոշեցինք այս օրը տոն դարձնել տարրական դասարանների աշակերտների համար»,- ասաց ակտիվ աշակերտուհի և կազմակերպիչ Կարինա Գալոյանը: