Վաղը, հունիսի 22-ին միջազգային նշանակության մի շարք ճանապարհներ ժամանակավորապես փակ կլինեն երթևեկության համար, այդ թվում՝ Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ճանապարհի 21կմ-25կմ հատվածը:
Ինչպես հայնտում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունից, միջազգային նշանակության որոշ ճանապարհներ՝ Խաշուրի-Ախալցիխե-Վալե (Թուրքիայի Հանրապետության սահման) 11կմ-25կմ, 34կմ-40կմ և ներքին նշանակության Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ավտոճանապարհի 21կմ-25կմ հատվածներում երթևեկությունը 20 րոպե ընդմիջումներով կդադարեցվի: Արգելքը կապված է նրա հետ, որ աշխատանքներ են տարվելու վերացնելու համար ճանապարհի երկայնքով ձգվող ժայռի այն մասերը, որոնք կարող են քարաթափում առաջացնել:
Աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով, վերոնշյալ ճանապարահատվածներին անհրաժեշտ է արգելափակել երթևեկությունը պարբերաբար, 20 րոպե ընդմիջումներով:
Աշխատանքները նշված հատվածներում կվերահսկեն և կհամակարգեն՝ ներքին գործերի նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման աշխատակիցները կամ պարեկային ոստիկանությունը։
Երթևեկության սահմանափակումը կիրականացվի ըստ համապատասխան սխեմայի։