Վերսկսվել է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 16 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգումը: Աշխատանքների վերջնաժամկետը 2019 թ. դեկտեմբերն է:
Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի վերականգնումը սկսվել էր 2018 թվականի հուլիսին: Վերանորոգումը կատարվում է ՍՊԸ «Caucasus road project» ընկերության կողմից:
Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, հատվածում արդեն կառուցվել են արհեստական շինությունները, ինչպես նաեւ մայթերն ու բակերը: Տեղադրվելու են ճանապարհային նշանները:
Ճանապարհն անմխիթար, ոչ բարվոք վիճակում էր: Անցյալ տարվա աշնանը, 2018 թ.-ին, ճանապարհի վիճակն ավելի էր վատացել վերականգնողական աշխատանքների պատճառով: Ախալքալաքից եւ Նինոծմինդայից շատ վարորդներ այլևս չէին օգտվում այդ ճանապարհից, չնայած այն հանգամանքին, որ Ծալկայից մինչև Թբիլիսի հեռավորությունն ավելի քիչ է, քան Ախալցիխեով, եւ այդպես հնարավոր է ավելի արագ հասնել:
Շուշան Շիրինյան