Անցյալ շաբաթ Աղմաշենեբելի փողոցում և Ախալքալաք-Կարծախ մայրուղու վրա ասֆալտը տեղ-տեղ փորվել էր փոսային նորոգումների համար: Խոշոր և խորը փոսերը մշտապես ստեղծում են արտակարգ իրավիճակներ ճանապարհների վրա:

Շինարարները սկսեցին «կարկատել» փոսերը հենց այսօր, և խոստանում են, որ մինչ վաղը կփակեն բոլոր անցքերը: Աղմաշենեբելի փողոցի փոսերը փորվել է մեկ շաբաթ առաջ, իսկ Կարծախի մայրուղու վրա երեք օր առաջ: Մանվելյան Արմենը դժգոհում է, որ փորած փոսերը թողնում են մի քանի օր, որը արտակարգ իրավիճակների է հանգեցնում:

«Մի փոսը փակում են, մյուսը՝ կողքին եղածը թողնում: Հին ծածկույթը վերանորոգված տարածքից հեռացվում է բարակ շերտով, այդ պատճառով ասֆալտի երկար չի դիմանում: Բացի այդ երկար ժամանակ անընդհատ վերանորոգում են, և դեռ անորակ են անում», – ասում է Արմեն Մանվելյանը:

Ճանապարհի երկայնքով տարածքի վերանորոգման եզրերըը փորում են հատուկ գործիքով, որպեսզի եզրերը ուղիղ լինեն, արդյունքում, այդ փոսի մեջ ընկնելը շատ ավտոմեքենաների համար նշանակում է նվազագույնը անվի սկավառակների կոտրում, իսկ առավելագույնը յուրաքանչյուրի համար տարբեր է:

Հետևաբար, վարորդները փորձում են փորված փոսերի կողքով անցնել, այսպիսով ընկնում են առաջին գծի վրա ստեղծելով վթարային իրավիճակ: «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրենի տեղակալը, որն իրականացնում է փոսային նորոգումները, Ջաբա Ձիրկվաձեն ասում է, որ նրանք այսօր արդեն ասֆալտապատում են վերանորոգման ենթակա տարածքները:

«Փոսային աշխատանքներն արդեն սկսվել են, և մինչ առավոտ, բոլոր փոսերը կլինեն ասֆալտապատված: Անձրևոտ եղանակը թույլ չի տալիս որպեսզի իրականացնենք աշխատանքները, այդ պատճառով, մի քանի օր փոսերը մնացին», – ասաց Ջաբա Ձիրկվաձեն:

Այսօր Ախալքալաքում եղանակը լավ է, իսկ վաղն առավոտ մենք կներկայացնենք փոսերի լուսանկարները ինչպես «կարկատաններով», այդպես էլ առանց: