Ախալքալաքի մունիցիպալիտետի ներքին ճանապարհների ասֆալտապատման ծրագրի շրջանակներում, շուտով, կսկսվի Բարալեթ- Էխտիլա ճանապարհի 1360 մ հատվածի ասֆալտապատումը:
Այս աշխատանքը ընդգրկված է Բարալեթ-Էխտիլա ասֆալտապատման ծրագրի երկրորդ փուլում: Ասֆալտապատվելու է 1360 մ ճանապարհ: Տենդերը, որը մարտի 26-ին հայտարարել էր Ախալքալաքի մունիցիպալիտետը, կայացել է: Այժմ նախապատրաստվում են փաստաթղթերը, որից հետո արդեն կսկսվեն աշխատանքները:
Մունիցիպալիտետը այդ աշխատանքների համար հատկացրել է 819 220 լարի: Շինարարական աշխատանքները 693 693 լարիով կիրականացնի ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա» -ն: