Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Նինոծմինդան առաջին անգամ նշեց իր օրը՝ «Նինոծմինդայի օրը»: Տոնը նշվեց քաղաքի կենտրոնական զբոսայգում։
Տոնակատարությանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի և Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, Նինոծմինդայի բնակիչները և հյուրեր:
Տոնական միջոցառումների շրջանակում անցկացվեցին ձեռագործ աշխատանքների և տեղական արտադրանքի (չրեր, պանիրներ և տեղական խոտաբույսերից թեյ) ցուցահանդես-վաճառք։ Մունիցիպալիտետի գյուղերը սեղաններ էին գցել ազգային ուտեստներով, որոնք կարող էին համտեսել բոլոր ցանկացողները։ Տեղի ունեցան տարբեր մարզական մրցումներ, ելույթ ունեցան տեղական պարային համույթները։
Ամեն տարի սեպտեմբերի 21-ին Նինոծմինդայի բնակիչները նշելու են քաղաքի օրը։
Քաղաքը հիմնադրվել է Բոգդանովկա անունով։ 1961 թվականի սեպտեմբերի 16-ին Բոգդանովկա գյուղը ստանում է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ 1991 թվականին քաղաքը վերանվանվում է Նինոծմինդա։