Radio NOR-ի փոխանցմամբ՝ փետրվարի 8-ի ժամը 20:00-ի դրությամբ Նինոծմինդայի մաքսակետը շարունակում է փակ մնալ։ Փետրվարի 6-ից Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը փակ է երթեւեկության համար։ Ճանապարհի բացման մասին պաշտոնապես չի հայտարարվել, սակայն և 7-ին և 8-ին մեքենաներ են եղել, որոնք անցել են մաքսակետով։
Հիշեցնենք, որ Վրաստանում միջազգային նշանակության որոշ երթուղիներ երեքշաբթի օրը՝ փետրվարի 6-ին, եղանակային պայմանների պատճառով փակվել են՝ ներառյալ Ախալքալաք-Կարծախը և Ախալքալաք-Նինոծմինդան: Այսօր Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համար, սակայն ձյան և մերկասառույցի պատճառով Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում (Նինոծմինդա-Հայաստան սահման) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
«Ռադիո Նոր»-ի փոխանցմամբ՝ տեղում գտնվում է երկու միավոր ձյուն մաքրող տեխնիկա, սակայն ճանապարհը շարունակում է փակ մնալ։
«Ինչպես տեղում ասացին՝ սպասում են ձնամաքրման տեխնիկայի։ Դեպքի վայրում հաղորդվել է նաև, որ բեռնատարները խոչընդոտել են երթևեկությունը, սակայն հիմնական շեշտը դրվել է անցակետի վրա։ Անհայտ է, թե ինչու է փակվել անցակետը։
Նշենք, որ անցակետը փակ է արդեն 6-7 ժամ»,- գրում է Radio NOR-ը։
Լուսանկարը՝ արխիվից